Գրիգորյանը Հս Եվրոպա-Բալթյան երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը![]() 16 մարտի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններից կազմված պատվիրակությանը, հայտնում է ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում անվտանգային զարգացումներին։ Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը և դրանց կարևորությունը։ Նշվածի համատեքստում պատվիրակության անդամները ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |