Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ, հայտնում է Panorama.am-ը:

«Դատալեքս» հարթակում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ հայցը կապված է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի հետ։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մարտի 16-ին, և նույն օրը այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

 Ուշագրավ
---