Փաշինյան․ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով կմասնակցի Իլիա II հուղարկավորությանը![]() 19 մարտի 2026 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II հուղարկավորությանը մասնակցելու է ամենաբարձր մակարդակով։ Այդ մասին կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ, և ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն կունենանք»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ Սուրբ Էջմիածնում առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացվել։ Երբ այն լինի, արարողություններին Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»,-ասվում է հաղորդագրության մեջ: 93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որը ղեկավարել է Վրաստանի եկեղեցին 1977 թվականից։ Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |