«Ուժեղ Հայաստան»․ Փաշինյանի արձագանքը շատ բնական է՝ նա խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը![]() 19 մարտի 2026 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարարությունների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասախան՝ մենք լիովին հասկանում ենք իրեն: Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը... Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել»,- նշել է նա։ Պրոբացիան հրապարակել է, որ կարող է գործարար Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր՝ թող մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և վերլուծական մտքով, և բառապաշարով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |