Գրիգորյանն ու Կոսը ստորագրել են ՀՀ–ԵՄ համաձայնագրի 2025-2027թթ. ֆինանսավորման ծրագիրը![]() 19 մարտի 2026 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Երևանում գտնվող ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը: Գրիգորյանն ասել է, որ հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններից, հայտնում է 1lurer.am-ը: «Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման, դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես, արտահանման դիֆերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում: Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես «Գլոբալ դարպասներ» ռազմավարության իրականացման ուղղություններով: Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն: Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնում և հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,- ասել է նա։ Մարթա Կոսը խոսել է ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների մասին։ Նա հայտարարել է, որ հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում «բ»Հարավային Կովկասով«/բ» անցնող առևտրային ուղիները դարձել են առավել կարևոր, քան երբևէ, հայտնում է Sputnik Արմենիան: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ զրույցում մենք դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար»,–ասել է Կոսը։ Նա ընդգծել է, որ 2022 թվականից ի վեր Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ ԵՄ պաշտոնյան հավելել է, որ ճիշտ ներդրումների դեպքում այդ փոխադրումները կարող են ավելի աճել, ինչը համապատասխանում է թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի շահերին։ Փոխվարչապետը նշել է, որ հանձնակատար Կոսի հերթական այցը Հայաստան դարձել է երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացման վկայություն, հայտնում է Արմենպրեսը: «Հանձնակատար Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայությունն է»,- ասել է նա։ Գրիգորյանի խոսքով՝ այցը կարևոր նշանակություն է ունի նաև այն պատճառով, որ այն տեղի է ունենում Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների նախաշեմին։ Նա ընդգծել է, որ կողմերը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա նաև կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումը՝ ընդգծելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակելու աշխատանքները ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում։ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եվրոպական միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,- եզրափակել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվել է Հայաստանի հարավով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել՝ «Թրամփի ուղի» (TRIPP) անվամբ, որը պետք է ապահովի Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Նշվել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ, նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տրամադրում է կառուցապատման իրավունք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |