ՀԱԿ կքննարկի քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո իշխանությունների հետ երկխոսության հարցը22 հունիսի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսը հետագայում կքննարկի այն հարցը, թե արդյոք պետք է գնալ իշխանությունների հետ երկխոսության, թե ոչ: ՀԱԿ կազմի մեջ մտնում են շատ քաղաքական կուսակցություններ, եւ համատեղ քննարկման ընթացքում մենք միասնական կարծիքի կհանգենք»,- մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:Իգիթյանի խոսքով, անգամ Հայաստանի խորհրդարանի կողմից երկրում համաներման մասին որոշումն ընդունելուց հետո բանտերում դեռեւս շարունակում են քաղբանտարկյալներ մնալ: «Երկխոսությունը պետք է իմաստ ունենա, այն հենց այնպես չի լինում, եւ եթե այդ երկխոսությունը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա միայն նրա համար, որպեսզի երկիրը դուրս բերի այդ իրադրությունից»,- հայտնել է նա: Իգիթյանը վստահ է, որ շատ քաղաքական խնդիրների լուծման համար երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: «Խորհրդարանում պետք է ուժեղ ընդդիմություն լինի, երբ ընդդիմությունը թույլ է կամ փոքրամասնություն է կազմում, նա ի զորու չէ որոշիչ քայլեր նախաձեռնել կամ առողջ քննարկում ապահովել»,- ավելացրել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |