Նախարար․ Ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ուսուցիչների պակաս կունենանք

Նախարար․ Ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ուսուցիչների պակաս կունենանք

PanARMENIAN.Net - Ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժիններ դիմելիության շատ լուրջ խնդիր ունենք, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա այդ մասին ասել է ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նախարարի խոսքով՝ այս միտումը կարող է մոտ ապագայում հանգեցնել նաև ռուսերենի ուսուցիչների պակասի, հայտնում է Panorama.am-ը։

«Սա իրողություն է, որը նախ և առաջ պետք է տեսնել, և երկրորդը՝ ծրագրեր կան, բայց հետաքրքրվածության նվազումն ակնհայտ է»,- նշել է Անդրեասյանը։

Նա հավելել է, որ Մանկավարժական համալսարանում պատրաստվող առարկայական մասնագետները հնարավորություն ունեն անցնելու լրացուցիչ ռուսերենի դասընթացներ և հետագայում նաև այդ լեզվով դասավանդելու։

«Այս հնարավորություններն ընձեռնվում են, ուսանողներն այդ ցանկությունը պետք է ունենան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---