HRANA. Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը![]() 20 մարտի 2026 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը, հայտնել է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA): Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի սկզբից ի վեր Իրանում զոհվել է 3186 մարդ, գրում է BBC-ն։ HRANA-ի տվյալներով՝ զոհվածներից 1394-ը եղել է քաղաքացիական անձ, որոնց թվում առնվազն 210-ը երեխա է։ Միևնույն ժամանակ, 1153 զոհ դասակարգվել է որպես ռազմական, իսկ 639 անձի ճակատագիր անհայտ է։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |