Թրամփը վախկոտ է անվանել ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք չեն օգնում բացել Հորմուզի նեղուցը![]() 21 մարտի 2026 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հարցում իր նպատակներին հասնելուն և մտածում է ռազմական գործողությունները «ավարտին հասցնելու մասին»: Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում: Միևնույն ժամանակ նա վախկոտ է անվանել ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք բողոքում են նավթի բարձր գներից, բայց չեն օգնում բացել Հորմուզի նեղուցը: Նա թվարկել է այն նպատակները, որոնք դրվել են Իրանի հարցում՝ ամբողջությամբ խաթարել Իրանի հրթիռային կարողությունները, արձակման համակարգերը և դրանց առնչվող ամբողջ ենթակառուցվածքը, ոչնչացնել երկրի պաշտպանական արդյունաբերական բազան, վերացնել նրա ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ներառյալ հակաօդային սպառազինությունը, ինչպես նաև երբեք չթույլատրել, որ Իրանը թեկուզ մոտենա միջուկային կարողությանը, միաժամանակ ԱՄՆ-ն պահելով այնպիսի վիճակում, որ կարողանա արագ և ճնշող ուժով արձագանքել, եթե այդպիսի վտանգ առաջանա։ Թրամփն նաև ասել է, որ Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով պաշտպանել է իր մերձավորարևելյան դաշնակիցներին՝ առանձնացնելով Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Քուվեյթը և մյուսներին։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, նա նշել է, որ այն բացելը «պարզ ռազմական քայլ է նվազագույն ռիսկով», գրում է Deutsche Welle-ն: Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հիշելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների նման պահվածքը՝ հավելելով, որ աԱռանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն ընդամենը «թղթե վագր» է: Երբ Գերմանիան և մի շարք այլ երկրներ մերժել են պահանջը, ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է «շատ հիմար սխալ» գործելու մեջ և Գերմանիայի ու մյուս երկրների դիրքորոշումը բնութագրել է որպես «շատ շոկային»։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդհանրապես դաշնակիցների աջակցության կարիքը չունի: Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Գերմանիան վարում է սերտ խորհրդակցություններ դաշնակիցների և գործընկերների հետ Մերձավոր և Միջին Արեւելքում անվտանգության ներկայիս իրավիճակի շուրջ»։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Բեռլինը չի պլանավորում տարածաշրջան ուղարկել լրացուցիչ ռազմական ուժեր՝ արդեն գործող առաքելություններից դուրս՝ OIR, UNIFIL, ASPIDES և NMI»: ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր փետրվարի 28-ից, Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի փոխադրումների մոտ մեկ հինգերորդը, փաստացի արգելափակված է իրանական զինուժի կողմից։ Բացի այդ, Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի տարածաշրջանի մի շարք երկրների նավթային օբյեկտներին և նավթատար տանկերներին, ինչն առաջացրել է նավթի և գազի համաշխարհային գների կտրուկ աճ։ Թրամփը ներպետական քաղաքական ճնշման է ենթարկվել առաջին հերթին վառելիքի թանկացման պատճառով։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |