ՄԻՊ․ Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են![]() 21 մարտի 2026 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են, նշել է Մարդու իրավունքների պաշտպանն Անահիտ Մանասյանը Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում: Նա շեշտել է, որ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։ «Մարտի 21-ը՝ «Արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության հիմքն են։ Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով։ Այս համատեքստում պետության պարտավորությունն է ապահովել նրանցից յուրաքանչյուրի համար իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորելու նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Բոլորս պետք է հիշենք, որ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։ Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։ Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու հանդուրժող ու պատասխանատու միջավայր։ Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»,– ասվում է ուղերձում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |