Թրամփը 5 օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին

Թրամփը 5 օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի պաշտպանության նախարարությանը 5 օրով հետաձգել հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այդ մասին նա գրառում է կատարել Truth Social հարթակում:

Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է ԱՄՆ և Իրանը միջև վերջին օրերին տեղի ունեցած արդյունավետ բանակցություններով:

«Ելնելով այս խորացված, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից և տոնից, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած ռազմական հարված՝ պայմանով, որ ընթացիկ հանդիպումներն ու քննարկումները հաջողությամբ ավարտվեն», - նշել է Թրամփը։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Թրամփն իրականացնի Իրանի էներգետիկ համակարգը «ոչնչացնելու» իր սպառնալիք, ապա իրենք կհարվածեն Իսրայելի էլեկտրակայաններին և այն օբյեկտներին, որոնք էներգիա են մատակարարում ԱՄՆ բազաներին Պարսից ծոցի տարածաշրջանում։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հղած նամակում նշել էր, որ Թեհրանն անհամաչափ է համարում նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքները:

Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---