3 օրում Apple-ը վաճառել է 1 միլիոն iPhone 3GS հեռախոսներ22 հունիսի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը հունիսի 21-ին Apple ընկերությունը վաճառել է 1 միլիոն iPhone սմարթֆոներ: Այդ մոդելը վաճառքի է հանվել հունիսի 19-ին: Apple-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբեն ընդգծում է, որ iPhone ընտրած գնորդներն այն ավելի հայտնի են դարձնում: Նա կարծում է, որ այդ սմարթֆոնի հաջողության պատճառներից մեկը App Store-ում 50 հազար հավելվածներն են:Առաջինը Apple iPhone 3GS կարողացել են գնել ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Ռուսաստանում եւ տասնյակ այլ երկրներում այն կհայտնվի 2009-ի օգոստոսի վերջին: iPhone 3GS-ը ներկայացվել է ընթացիկ տարվա հունիսի 8-ին: Նա մի շարք առաջադրանքներ իր նախորդներից երկու անգամ արագ է կատարում եւ ընկերության կողմից ներկայացվում է որպես Apple-ի ամենաարագ սմարթֆոն: ԱՄՆ-ում iPhone 3GS օպերատորի հետ պայմանագիր կնքելիս այն 16 գեգաբայթ հիշողությամբ արժի 199 դոլար: 32-գեգեբայթանոց հիշողությամբ մոդելի գինը 100 դոլարով ավել է,- հաղորդում է lenta.ru-ն: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |