Երեւանում տեղի կունենա ֆրանսերեն դասավանդողների 7-րդ ամենամյա սեմինարը22 հունիսի 2009 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հայկական Ալիանս Ֆրանսեզը եւ Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցությամբ կազմակերպում են ֆրանսերեն դասավանդողների 7-րդ ամենամյա սեմինարը, որի թեման է «Բառապաշարի մատուցումը. դերախաղից մինչեւ բառապաշարի հարստացում»:Սեմինարը տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի շենքում ս.թ. հունիսի 23-ից 26-ը: Կմասնակցեն Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈւՀ-երի եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ 200 ուսուցիչներ եւ դասախոսներ: Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին ժ. 11.00-ին, որին ներկա կլինեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Սեմինարը կվարեն ՌԵՆ 2 համալսարանում ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդող դասախոս տիկին Ֆրեդերիկ Պոգամը, Ռոմանական բանահյուսության դոկտոր, Բելգիայի Ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի նախագահ, Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, գրող պարոն Ժակ Լըֆեվրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերեն լեզվի գծով համագործակցության կցորդ տիկին Կարին Բեքը, ԱՄՆ-ի Աբերդին քաղաքի Հյուսիսային պետական համալսարանի Ժամանակակից լեզուների դեպարտամենտի տնօրեն Քեյսի Բլեյքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |