ՀՀ նախագահին կներկայացվի պաշտպանության համակարգի վերանայման փաստաթղթերի նոր փաթեթը22 հունիսի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայություն:Նիստի ընթացքում ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ` պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Արթուր Բաղդասարյանը եւ Սեյրան Օհանյանը շնորհակալություն են հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` մեկ շաբաթվա ընթացքում փաստաթղթի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: Հանձնաժողովը որոշում է կայացրել մշակված փաստաթղթերի փաթեթը մինչեւ հուլիսի 1-ը ներկայացնել հանրապետության նախագահին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |