«Ազատություն»․ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցակետում![]() 24 մարտի 2026 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները: Բայց «Ազատությանը» ԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում: Իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում: Թե ինչ ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում հայ սահմանապահները և արդյոք այնտեղ նախկինում ռուսներին էին տեղակայված, ԱԱԾ-ն չի հստակեցրել: Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային Ախուրիկում Հայաստան - Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ համաձայն 1992 թվականին ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին» պայմանագրի: Մարտի սկզբին Ախուրիկ գյուղ այցի ժամանակ «Ազատությունը» ականատես էր եղել, որ այնտեղի հսկիչ կետում շարունակում են ծառայել ռուսները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |