Աբրահամյան․ Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով![]() 24 մարտի 2026 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը «պատերազմով սպառնալու սկզբունքով», հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին: «Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ իշխանությունն ի սկզբանե չի առաջնորդվել իրական խաղաղության երաշխիքներով: «Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով՝ զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ, թվացյալ՝ կարճաժամկետ, խաղաղություն ապահովելու սկզբունքը: Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ: Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորումն է առ այն, որ սահմանին առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար: Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո՝ գործողների վերարտադրման պարագայում, չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի կամ նոր պատերազմի: Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է և օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար»,- նշել է Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է պետական շահերի պաշտպանություն, անվտանգության ապահովում և դիվանագիտական ճկուն մեխանիզմների կիրառում։ «Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից և իրական խաղաղություն է փնտրում: Մեր հասարակություն հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից: Ի վերջո հանրությունը հոգնել է ձեզանից և ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |