Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր![]() 25 մարտի 2026 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ։ «107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտնել է Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը: Նա հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները կողմ են արտահայտվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջարկին, ըստ որի ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնա ՍԴ անդամ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Վարդանյանը երդում է տալու ԱԺ-ում մարտի 26-ի նիստում։ Մարտի 24-ի նիստում Վարդանյանն ասել է, որ քաղաքական պաշտոնից հետո ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու հարցում քաղաքական կողմնապահության ռիսկեր տեսնում է, սակայն կարևոր է համարում ՍԴ դատավորի երդմանը հավատարիմ մնալը: Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |