Հովհաննիսյանը կհամակարգի ՄԱԿ-ում համավարակների վերաբերյալ բանակցությունները![]() 25 մարտի 2026 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է համակարգելու համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների ընթացքը։ Հայաստանը հետևողականորեն աջակցել է միջազգային նախաձեռնություններին, որոնք ուղղված են եղել իրազեկվածության բարձրացմանը և դիմակայունության ուժեղացմանը՝ ակտիվ համագործակցության միջոցով առողջապահական նպատակների իրականացման համար։ Ընդգծվել է, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, գլոբալ համերաշխություն և բազմակողմանի հանձնառություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումը այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունքներ, որոնք կուժեղացնեն համաշխարհային հանձնառությունը և կնպաստեն ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանը ավելի պատրաստ աշխարհ կառուցելուն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |