Ղուկասյան․ Փաշինյանի խաղաղությունը որտեղի՞ց պիտի գա, նրա խոսքերն «ասնավանի» չեն![]() 25 մարտի 2026 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մարտի 24-ին դատարանում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ-ն չընտրվի, «պատերազմ կլինի», ասել է, թե «նրա խոսքերն «ասնավանի» չեն»: Ըստ նրա՝ քաղաքացին պետք է գնա և ՔՊ-ին դեմ քվեարկի, հայտնում է Aysor.am-ը: «Երիտթուրքերն էլ սկզբում խաղաղության սկզբունքով էին առաջնորդվում, և դրանից հետո Եղեռն կազմակերպեցին։ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը որտեղի՞ց պիտի գա։ Այսինք, Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող հանդիսանալ։ Նրա խոսքերն «ասնավանի» չեն, քաղաքացին պետք է գնա և ՔՊ-ին դեմ քվեարկի»,-ասել է նա: Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվել է: Այս գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որի խափանման միջոցը, այն է՝ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Նա, ինչպես նաև Վարդան Ղուկասյանը, մեղադրվում է գործարար Սևակ Գոմցյանից նրա ինքնակամ շինությունը օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք պահանջելու մեջ։Գյումրու քաղաքապետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն դատարանում քննվող մեկ այլ գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվել է նաև այն բանում, որ 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ապօրինի օտարել է հողամասեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |