Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել 350 տոննա հացահատիկ![]() 25 մարտի 2026 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 350 տոննա հացահատիկ: Տարանցիկ բեռը, որը 5 վագոն է կազմում, կշարժվի Բալաջարի կայարանից, հայտնում է Haqqin.az-ը: Հացահատիկը ռուսական արտադրության է: Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան պարբերաբար տարանցիկ եղանակով տեղափոխվել է հացահատիկ, պարարտանյութեր և այլ ապրանքներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախատեսվել է հացահատիկի տեղափոխում դեպի Հայաստան նույն երթուղով։ Ավելի վաղ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4․2 մլն դոլարի արտադրանք։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |