Ամստերդամ․ ԵՄ արձագանքման խմբից պահանջում են հավասար աջակցություն բոլոր կուսակցություններին![]() 25 մարտի 2026 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստան ժամանող ԵՄ արձագանքման խումբը պետք է հավասար աջակցություն ցուցաբերի բոլոր կուսակցություններին, հայտարարել է իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը` դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Միևնույն ժամանակ նա ողջունել է ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան: «Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար։ Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է. ▪️Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը: ▪️Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին: ▪️Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»,- գրել է նա։ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։ «Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |