2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկի վաճառքը

2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկի վաճառքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է օրենք, որով 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկե տարաների վաճառքի արգելք։ Օրենքը ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Որոշ բացառություններ կկիրառվեն՝ մասնավորապես աղբի տոպրակների, կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի և հացահատիկի փաթեթավորման համար օգտագործվող պայուսակների դեպքում, հայտնում է Factor.am-ը:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---