Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսեր![]() 25 մարտի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը թողարկել է 12 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսեր՝ 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով և 10․50% տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են սույն թվականի մարտի 23-ից մինչև հուլիսի 31-ը։ Պարտատոմսերը թողարկվել են 24 ամիս (23.03.2028) մարման ժամկետով կիսամյակային վճարման պարբերականությամբ: Ի դեպ, ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ֆասթ Բանկի կորպորատիվ պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ոչ միայն Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից, այլև հեռավար տարբերակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ամբողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։ ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։ Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |