Երևանում ավտոբուսի արգելակման հատվածում հրդեհ է բռնկվել․ Տուժածներ չկան![]() 26 մարտի 2026 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ի առավոտյան՝ ժամը 08։08-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվների հատվածից ծուխ է նկատվում, և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է՝ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները, և տուժածներ չկան, հայտնում է Փրկարար ծառայություն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 08։37-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |