Գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը 8-րդն է ԱԱ-ում կարճ ծրագրից հետո![]() 26 մարտի 2026 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչները սկսել են ելույթները Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում։ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հանդես է եկել կարճ ծրագրում և հաջող ելույթով հավաքել է 67.12 միավոր: 21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել մասնակցությունն ազատ ծրագրին, որը տեղի կունենա մարտի 26-ին։ Կարճ ծրագիրը նրանք կատարում են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ: Աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանը ներկայացրել է նաև Սեմյոն Դանիլյանցը։ 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին, իսկ ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին, հայտնում է ԿԳՄՍՆ-ն: Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը։ Իտալիայում փետրվարին կայացած ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել էին 66.27 միավոր` զբաղեցնելով 14-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |