ԶԼՄ․ Խուզարկություններն իրականացվում են թաղային հեղինակությունների տներում

ԶԼՄ․ Խուզարկություններն իրականացվում են թաղային հեղինակությունների տներում

PanARMENIAN.Net - ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ միասին մայրաքաղաքի մոտ 20 հասցեում իրականացրել են խուզարկություններ։

Factor.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունները չեն առնչվել որևէ քաղաքական գործչի։

«Դրանք կատարվել են թաղային հեղինակությունների բնակարաններում՝ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով։ Հայտնի է դարձել նաև, որ տվյալ պահին իրականացվող գործողություններն արդեն ավարտվել են»,-ասվում է հրապարակման մեջ:

Ներքին գործերի նախարարությունից չէին մանրամասնել, թե ինչպիսի խուզարկություններ են իրականացվել և ինչ նպատակով, իսկ Քննչական կոմիտեից միայն նշել էինն, որ քրեական վարույթների շրջանակում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---