Նախարար․ Պատերազմն Իրանում չի խաթարել Հյուսիս-հարավի շինարարության ընթացքը

Նախարար․ Պատերազմն Իրանում չի խաթարել Հյուսիս-հարավի շինարարության ընթացքը

PanARMENIAN.Net - Իրանում պատերազմական գործողությունների հետևանքով Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանքի շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նա նշել է, որ իրանական կապալառու ընկերության կողմից իրականացվող աշխատանքները Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում են սահմանված օրացուցային գրաֆիկին համապատասխան, հայտնում է Aysor.am-ը:

«Գործընկերները շարունակում են որակյալ աշխատանք իրականացնել։ Այնտեղ մոտ 45 տոկոս կատարված աշխատանք ունենք, երկու թունելների փորման աշխատանքներն ավարտվել են, 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ շինաշխատանքներ են իրականացվում։ Ճանապարհի այս հատվածը պլանավորում են շահագործման հանձնել 2027-ի տարեվերջին կամ 2028-ի տարեսկզբին՝ կախված եղանակային պայմաններից»,-ասել է նախարարը:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---