«Կանազում» հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել, շենքի վերակառուցման նախագիծ է մշակվում![]() 26 մարտի 2026 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շենքում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը: Կանազի շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկումներ անցկացվել են ինչպես քաղաքապետի, այնպես էլ փոխքաղաքապետի գլխավորությամբ, ներկայում մշակվում է շենքի վերակառուցման նախագիծը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը, գրում է Panorama.am-ը: «Համենայն դեպս շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն»,-ասել է վարչական շրջանի ղեկավարը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածել հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցել։ «Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում»,-նշել է Վարոսյանը; Նրա խոսքով՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ վերջերս զրուցել է, և նրանք նշել են, որ հնարավոր է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը, իսկ վերակառուցումն իրականացվելու է այդ տեսքի պահպանմամբ։ Մարտի 25-ին ժամը 19։12-ին ՆԳՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհը մարվել է ավելի քան չորս ու կես ժամ անց՝ ժամը 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի շենքի առաջին հարկ և հարակից բնակելի կառույցներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |