ԱՄՆ դեսպանատուն․ Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է![]() 26 մարտի 2026 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Կազմակերպվել է խոհարարական միջոցառում՝ նվիրված ամերիկյան տավարի մսի առաջին ներմուծմանը: «Այդ առիթով ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շեֆ-խոհարարների, հյուրընկալության ու ռեստորանային ոլորտի մասնագետների հետ ներկա գտնվեց մսի կտրատման և գրիլի վրա մսային ուտեստների պատրաստման ցուցադրությանը, որտեղ բացահայտվեցին ամերիկյան տավարի մսի բարձր որակական ու բազմազան համային հատկանիշները։ Շնորհակալություն ենք հայտնում Միս արտահանողների ամերիկյան ֆեդերացիային և ԱՄՆ գյուղդեպատամենտին համի այս գեղեցիկ տոնը կազմակերպելու համար»,-ասվում է դեսպանության գրառման մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |