Վարդանյանը՝ ՔՊ-ականներին․ «Երբ օրով ասում եք՝ Բաքուն հարձակվելnւ է, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք»![]() 26 մարտի 2026 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնավարման 8 տարում չեմ կարողանում հաշվել, էե քանի պատերազմ ու հարձակում է եղել, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։ «Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելու է մեզ վրա, չեմ կարողանում ինձ արդեն զսպել ու չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա հետաքրքրվել է, թե որտեղի՞ց գիտեն այդ օրը, ժամը, որտեղի՞ց այդ տեղեկատվությունը: «Երբ գալիս ու ասում եք՝ մենք չլինենք, պատերազմ է լինելու... Ձեզ համար նորություն ունեմ՝ դուք եղել եք, 8 տարի կաք, ու չեմ կարողանում հաշվել, քանի պատերազմ ու հարձակում է եղել պատերազմի վրա։ Երբ ասում եք՝ դուք լինեք, պատերազմ է լինելու։ Ժողովուրդ, էլի նորություն կա ձեզ համար՝ մենք եղել ենք 10 տարի ու պատերազմ չի եղել։ Տեսնո՞ւմ եք տարբերությունը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը: Մարտի 25-ին նա ասել է, որ ընդդիմադիր ճակատում հանդես եկող քաղաքական ուժերը ներկայում շարժվում են խաղաղության քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |