Մայիսի 28-ին կցուցադրվի Հայաստանի նոր ռազմատեխնիկան![]() 26 մարտի 2026 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ներկայացվելու է Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախատեսվող միջոցառումը չի լինելու զորահանդես, այլ դիտարկվելու է որպես հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին, հայտնում է Aysor.am-ը: «Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշել է Փաշինյանը։ Վարչապետը նաև վստահեցրել է, որ ցուցադրությունը լինելու է տպավորիչ ՀՀ քաղաքացիների համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |