ԿԳՄՍՆ․ Տարկետման դիմումների ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է![]() 26 մարտի 2026 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեություն իրականացնող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի ապրիլի 30-ը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Գիտության և կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի ձեռքբերումներ ունեցող քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ տարկետում ստանալու համար։ Նախարարությունից հայտնել են, որ դիմումը (ըստ սահմանված ձևի) և դրան կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը՝ բնօրինակներով կամ պատճեններով, քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում նաև լիազորագրով) պետք է ուղարկեն ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։ Տարկետման տրամադրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում դիմումները և կից փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝ էլեկտրոնային տարբերակով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |