Գալստյանը՝ Ռուբինյանին․ Ձեր քաղաքական թիմը և ձեր առաջնորդը լեգիտիմացնում են Արցախի էթնիկ զտումը![]() 26 մարտի 2026 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Գործող իշխանությունն ու նրա առաջնորդը «լեգիտիմացնում են Արցախի էթնիկ զտումը, որը, ինքնին ցեղասպանություն է», հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում: Նա հիշեցրել է, որ դեռ 2023 թվականին ընդունված որոշմամբ իշխանությունները ձևակերպել են, թե Հայաստանը իր պաշտպանության ներքո է վերցրել «էթնիկ զտման ենթարկված արցախցիներին», հայտնում է Aysor.am-ը: «Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Արցախի նախագահ Շահրամանյանի բացահայտումը և հրապարակային հայտարարությունը, որ վերջին հայտարարությունը համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է նա: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է այդ պնդմանը՝ նշելով․ «Ստում է, ես ներկա եմ եղել բոլոր զրույցներին, չի եղել նման բան,» Գալստյանը շարունակել է՝ օնդելով, որ Շահրամանյանը հայտարարել է, որ այդ փաստաթղթի վրա աշխատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Մարտի 26-ին Փաշինյանը հայտարարել է՝ Արցախի լուծարման որոշումն ընդունվել է առանց իր մասնակցության։ «Ինչ վերաբերում է վերջին որոշմանը՝ ձեզ հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքնուրույն։ Չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ ՀՀ-ն ի՞նչ կապ, ի՞նչ դեր ունի այդ ամենում, ասել է՝ ոչ մի, ես էլ ասել եմ՝ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք՝ կայացրեք»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |