Հայտնի են 2026-ի ամառային զորակոչի ժամկետները

Հայտնի են 2026-ի ամառային զորակոչի ժամկետները

PanARMENIAN.Net - 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման կազմակերպման վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

Ըստ նախագծի՝ Զինված ուժերի համալրման գործընթացը զորակոչի շրջանակում նախատեսվել է իրականացնել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 15-ը։ Միաժամանակ, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը նախատեսվում է կատարել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, հայտնում է Factor.am-ը:

Նշվել է, որ նման ժամանակացույցը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում Զինված ուժերի համալրումը իրականացվել է հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Նույն ժամանակահատվածում նախատեսվել է նաև պարտադիր կամ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողների զորացրումը։

Զորակոչի ենթակա են համարվում արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ, նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրամադրված տարկետման ժամկետը ավարտվում է մինչև նշված օրը։

Բացի այդ, զորակոչին կարող են մասնակցել իգական սեռի այն քաղաքացիները, որոնք մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներկայացրել են կամավոր ծառայության դիմում, ինչպես նաև արական սեռի այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել զորակոչվել օրենքով սահմանված այլ հիմքերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---