ՆԳՆ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց․ Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

ՆԳՆ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց․ Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

PanARMENIAN.Net - Մարտի 27-28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում սպասվել են առատ տեղումներ, ինչի հետևանքով հնարավոր է Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։ Այդ մասին հայտնել է Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

ՆԳՆ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---