ՀՀ խնդրանքով Վրաստանը կտեղափոխի գազատարի 5․5 կմ-ոց հատվածը

ՀՀ խնդրանքով Վրաստանը կտեղափոխի գազատարի 5․5 կմ-ոց հատվածը

PanARMENIAN.Net - Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5․5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքով: Դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն:

ՀՀ դիմումը պայմանավորված է նրանով, որ գազատարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և ականապատվել է 1990-ականներին, հայտնում է Sputnik-georgia-ն:

Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմից կառուցված նոր հատվածին։

Հիմնավորման մեջ ասվում է․ «Ելնելով այն իրողությունից, որ այս հատվածում անհնար է պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական ​​համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի խնդրահարույց հատվածը հանել ականապատ տարածքից և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»։

Վրաստանից եկող գազատարով է ՀՀ հասնում ռուսական գազը, որը բավարարում է երկրի գազի պահանջարկի մեծ մասը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---