Իսկանդարյան․ Արցախցիներին սկսելու են անհատապես թիրախավորել, չեմ բացառում` ձերբակալություններ լինեն![]() 27 մարտի 2026 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական շրջանում անկասկած թիրախավորելու են արցախցիներին, հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ «Ղարաբաղի էլիտան փախել է, իսկ արցախցիները չեն կռվել»: «Սկսելու են անհատապես թիրախավորել և չեմ բացառում, որ ձերբակալություններ լինեն»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»: Նա նշել է, որ առաջիկայում հնարավոր է հայտարարվի, թե վերադարձի իրավունքի մասին խոսելը կարող է հանգեցնել պատերազմի, ինչպես նաև՝ սոցիալական խնդիրների մեղմման պատճառով Հայաստանն ունի մեծ պետական պարտք։ «Սպասելի էր։ Տարիներ շարունակ հենց իրենք էին քարոզում, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»»,- ասել է Իսկանդարյանը։ Փաշինյանն ասել է․ «Այդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ է, չի եղել նման բան, ես ճիշտ պահի կորոշեմ և թղթերը կհրապարակեմ։ Չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի Կառավարության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |