Սյունիքում գետերը վարարել են․ Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը![]() 27 մարտի 2026 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Սյունիքում առատ տեղումների հետևանքով գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նա հորդորել է մարդկանց չմոտենալ գետերին: «Հարգելի քաղաքացիներ, տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք՝ . հեռու մնալ գետամերձ տարածքներից, . չմոտենալ վարարած գետերին, . ճանապարհներին լինել առավել ուշադիր»,-ասվում է գրառման մեջ:
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը` ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը: «Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը: Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |