Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է տանում ղարաբաղյան հարցի լուծումը23 հունիսի 2009 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում պետք չէ ակտիվություն ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում, գտնում է Հայոց համազգային շարժման վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը: «Թուրքիան ստացավ այն, ինչի մասին երազում էր եւ պատմաբանների խմբի ստեղծումից հետո, անցել է ղարաբաղյան խնդրի լուծմանը»,-ասել է նա այսօրվա մամլո ասուլիսում: Ըստ Շահնազարյանի, Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է տանում ղարաբաղյան հարցի լուծումը, ինչը «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողում է»: Նա նաեւ հավելել է, որ մինչեւ վերջերս ԼՂՀ հարցի կարգավորումն երբեք չի եղել ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |