Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպով նախաձեռնվել է քրվարույթ․ Մարգարյանին վերագրվում է խուլիգանություն![]() 27 մարտի 2026 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վեճից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով իրականացրել է խուլիգանական գործողություններ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,– նշել են ՔԿ–ից, հայտնում է Sputnik Արմենիան: Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն: Ըստ լրատվամիջոցների` մարտի 27-ին խուզարկություն է իրականացվել Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Արսեն Վարդանյանի և Միքայել Մարգարյանի տներում։ Մարտի 26–ին Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |