Երևան-Կապան-Երևան թռիչքները կվերսկսվեն մարտի 31-ից

Երևան-Կապան-Երևան թռիչքները կվերսկսվեն մարտի 31-ից

PanARMENIAN.Net - NovAir ավիաընկերությունը մարտի 31-ից կվերսկսի Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքները: Այդ մասին հայտնել են ավիաընկերությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Երևան-Կապան-Երևան երթուղով չվերթnերը կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ։ Տոմսի գինը նույնն է՝ 20,000 դրամ», - հայտնել են ավիաընկերությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Կապան երթուղին սպասարկող L-410 ինքնաթիռը սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։

2026 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացվել կասեցնել ավիաընկերության լիցենզիան վեց ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը՝ միակ ինքնաթիռը Չեխիա տեխնիկական սպասարկման ուղարկելու պատճառով։

Երևան-Կապան կանոնավոր չվերթը մեկնարկել է 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Թռիչքները իրականացվել են 17 ուղևորի համար նախատեսված L-410 UVP E20 տիպի ինքնաթիռով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---