Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն անկեղծ զրույց կունենան23 հունիսի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ տիկին Սանդրա Ռուլովսը: Այդ մասին նշվում է ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հունիսի 24-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի նախագահի եւ տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք: Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ էր դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշարձանին, հանդիպումներ անցկացրեկ Թբիլիսի պետական համալսարանում, որտեղ Սերժ Սարգսյանին շնորհվել էր պատվավոր դոկտորի կոչում: Հայաստանի եւ Վրաստանի նախաագհները ներկա են եղել հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, որտեղ հետագայում տեղակայվել է Սայաթ-Նովայի` հայ պոետի, երաժշտի, աշուղի, սիրային քնարերգության վարպետի հուշարձանը, որը բանաստեղծություններ էր գրում մի քանի լեզվով` հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն եւ պարսկերեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |