Մուսաև․ Սպերցյանը թեթև վնասվածք ունի, կարող է չմասնակցել Հայաստանի հավաքականի խաղին

Մուսաև․ Սպերցյանը թեթև վնասվածք ունի, կարող է չմասնակցել Հայաստանի հավաքականի խաղին

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածք ունի, կարող է չմասնակցել Հայաստանի հավաքականի խաղին: Այդ մասին ասել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը:

Նա կարող է վաղաժամ «Կրասնոդար» վերադառնալ, հայտնում է Sportbox.ru-ն:

«Էդիկը թեթև վնասվածք ունի։ Հայաստանի ազգային հավաքականն այժմ որոշում է, թե արդյոք նա կվերադառնա խաղադաշտ», - ասել է Մուսաևը:

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում ունի Բելառուսի ընտրանու դեմ։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 31 հանդիպման տարբեր մրցաշարերում, դարձել է 12 գոլի հեղինակ և գրանցել 16 գոլային փոխանցում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---