Հայաստանը գտնվում է համաշխարհային ճգնաժամի ազդեցության առաջին փուլում23 հունիսի 2009 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսությունը դեռեւս բավականաչափ չի արձագանքել ճգնաժամին, լրագրողներին է ասել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, դրա մասին են վկայում ԱՄՆ ֆոնդային բորսայում երեկ գրանցված անկման մասին տվյալները, նավթի համաշխարհային գների անկումը: Ջրբաշյանը նշել է, որ աշխարհում հիմնական երկուսից բացի կան համաշխարհային տնտեսության զարգացման հնարավոր սցենարներ` L-ը, երբ էկոնոմիկան զարգանում է այդ տառի հետագծով, եւ W-ն, որն, ըստ Ջրբաշյանի, առավել իրականն է: Այս առնչությաբ Ջրբաշյանը հավելել է, որ ըստ վերջին պաշտոնական տվյալների, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասնում է 9,7 տոկոսի, իսկ ըստ Օբամայի մամլո քարտուղարի երեկվա հայտարարության, այն կարող է հասնել նաեւ 10 տոկոսի: «Դա վկայում է այն մասին, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել, կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել»-ասել է նա: Այս ֆոնի վրա, ըստ Ջրբաշյանի, Հայաստանի ցուցանիշները եւս չեն մխիթարում` ՀՆԱ-ն հունվար-մայիսին հասել է 15, 7 տոկոսի, ինչը շինարարական ոլորտում հսկայական անկման արդյունք է`56,1 տոկոս, անկումը արդյունաբերությունում` 10,5 տոկոս, իսկ ապրանքաշրջանառությունը նվազել է 33,7 տոկոսով: «Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում վկայում է, որ Հայաստանը գտնվում է համաշխարհային ճգնաժամի ազդեցության առաջին փուլում»,-ասել է նա: Այդ համատեքստում նա նշել է, որ Հայաստանը ուշանում է որոշակի ծրագրերի իրագործման հարցում, որի արդյունքում նկատվում է հարկային մուտքերի նվազում, ներդրումների կրճատում: «Այն հակաճգնաժամային ծրագրերը, որոնք ծրագրել է կառավարությունը, ըստ իս, ճիշտ են մշակված, խնդիրն այն է, որ դրանք իրագործվեն մասնավոր հատվածում»,-ասել է Ջրբաշյանը: Դա կարող է հիմնարար նշանակություն ունենալ ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար: Ըստ Ջրբաշյանի, իրականում Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ տնտեսավորղ սուբյեկտներն այսօր կանգնել են արտադրության ծավալների նվազման խնդրի առջեւ, սպառողական պահանջարկի նվազման առջեւ: Ինչպես ասել է Ջրբաշյանը, երբ ներդրումային ակտիվությունն նվազում է, պետությունը պետք է կատարի իր առաքելություններից մեկը` լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավի, ինչն էլ անում է: Խնդիրն, ըստ Ջրբաշյանի, նրանում է, որ այդ որոշումներն ժամանակին կատարվեն, ոչ թե ուշացումով: «Չափազանց կարեւոր է, եթե դու ճգնաժամի մեջ ես եւ իրավիճակը մշտապես փոխվում է, ունենալ արագ արձագանքման մեխանիզմներ»,-ասել է Ջրբաշյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |