Հայաստանի եւ սփյուռքի միջեւ երկխոսությունն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունը ստեղծվել է ՀՀ եւ սփյուռիք միջեւ երկխոսության եւ համագործակցության հաստատման համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մեր գերատեսչությունը գործում է մեր ընդահնուր խնդիրների եւ նպատակների քննարկման համար: Ուստի մեր մշակած ծրագիրը կոչվում է «Հայաստան-Սփյուռք գործակցության հայեցակարգ»,-ասել է նախարարը: Ներկայացնելով ծառացած խնդիրները, Հակոբյանը նշել է, որ այսօր առաջնային հարցերից մեկը Հայաստանը սփյուռքին ծանոթացնելն է եւ այդ ճանապարհին առկա հոգեբանական արգելքները հաղթահարելը:



«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք սփյուռքի ներուժը բացահայտելու համար: Այդ նպատակով մենք մտադիր ենք կազմակերպել մասնագիտական խորհրդաժողովներ, օրինակ, վերջերս Հայաստանում անցավ «Ճարտարապետների համահայկական խորհրդաժողովը»,-նշել է նախարարը: Հաջորդ առաջնությունը աշխարհի հայ համայնքներում հայապահպանության գործն է: «Մենք մեծապես կարեւորում ենք սփյուռքի երիտասարդների խնդիրները: Նախարարության նախաձեռնությամբ գործարկվել է «Արի տուն» ծրագիրը: Նախարարությունը արդեն 500 հայտ է ստացել սփյուռքից եւ հուսով է, որ մասնակիցների քանակը կավելանա»,-ասել է նախարարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---