Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային բարեփոխումները

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային բարեփոխումները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում որպես շարունակություն կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ կա նախագծերով առաջարկվող փոփոխությունների լավարկման անհրաժեշտություն և վարչապետը հանձնարարել էր աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցել է իրականացված վերլուծությունների մասին և մանրամասներ ներկայացրել առաջարկվող նոր ընթացակարգերի, հարկային ոլորտի զարգացման և վարչարարության բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի վերափոխմանն ուղղված աշխատանքներին:

Վարչապետը կարևորել է հարկային քաղաքականության հետևողական բարելավումն ու լավարկումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---