ՔԿ-ն որևէ բան չի հայտնաբերել Սբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների տանը![]() 31 մարտի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել: Դա արձանագրել են ՀՀ ՔԿ քննիչները, հայտնում է Panorama.am-ը: Խուզարկության օրդերի հիմքում նշվել է․ «...Վարչապետ Փաշինյանի դեմ բռնություն գործադրելու նախագծման և իրագործման վերաբերյալ պայմանավորվածությունների առկայությունը փաստող, ենթադրաբար ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ գրավոր փաստաթղթեր, կրիչներ, սարքեր և այլ պարագաներ»։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի համար մեղադրել է Հայոց եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, հայտնում է News.am-ը: Մայր Աթոռից ասել են, որ «միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի»: «Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի կապակցությամբ, ինչը խաթարել է սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորել են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք են տվել նման ընդվզումների։ Ուստի, Հայոց եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադարձ կատարել և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք դարձել են ազգավնաս, պառակտել են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների։ Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |