Միրզոյանն ու Բերենդսենը քննարկել են համագործակցության ընդլայնումը![]() 31 մարտի 2026 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ հեռախոսազրույցում քննարկել է համագործակցության ընդլայնումը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանը միտված քայլերը։ Նշվել է նաև Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում Հայաստանի հետ համագործակցությանը տրվող շարունակական կարևորությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել տարբեր ձևաչափերով համագործակցության, ներառյալ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բարձր մակարդակի այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին։ Միրզոյանը և Բերենդսենը նաև քննարկել են ժողովրդավարական զարգացման ընթացքին ուղեկցող մարտահրավերները և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ համատեղ մեխանիզմները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |