Փաշինյանն ապրիլի 1-ին կհանդիպի Պուտինի հետ![]() 31 մարտի 2026 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման համագործակցության հարցերը: Օրակարգում ընդգրկվել են նաև տարածաշրջանային կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |