ՀՀ-ն շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում

ՀՀ-ն շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում

PanARMENIAN.Net - Global Terrorism Index 2026-ի տվյալներով Հայաստանը շարունակել է դասվել ահաբեկչական ռիսկի շատ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքին՝ ունենալով գրեթե զրոյական ցուցանիշ և տեղակայվելով վարկանիշի վերջնամասում, ինչը բնորոշ է առավել անվտանգ պետություններին։

Տարածաշրջանային համեմատությամբ Հայաստանը մոտ է իր հարևաններին․ Ադրբեջանը(93) նույնպես ունի գրեթե զրոյական ցուցանիշ և գտնվում է նույն՝ ամենաանվտանգ երկրների խմբում, մինչդեռ Վրաստանը(77) ունի փոքր-ինչ ավելի բարձր, բայց դեռևս շատ ցածր գնահատական, հայտնում է Radar Armenia-ն:

Միևնույն ժամանակ, Թուրքիան(36) ունի զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ՝ պայմանավորված ահաբեկչական ակտիվությամբ և ներքին անվտանգության խնդիրներով, իսկ Իրանը(18) նույնպես գտնվում է միջինից բարձր ռիսկ ունեցող երկրների խմբում։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը զեկույցում ներկայացվում է որպես հարաբերականորեն կայուն տարածաշրջան, որտեղ ահաբեկչության ազդեցությունը սահմանափակ է և չի հասնում գլոբալ բարձր ռիսկ ունեցող գոտիների մակարդակին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---